SIRAYIN BANASTEXCUTYUNNER / Սիրային բանաստեղծություններ - 26 Փետրվարի 2012 - Հայկական ժամանցային կայք
Այսօր 23.07.2014

Բարի գալուստ!
Հայկական ժամանցային կայք...
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 26 » SIRAYIN BANASTEXCUTYUNNER / Սիրային բանաստեղծություններ
20:54
SIRAYIN BANASTEXCUTYUNNER / Սիրային բանաստեղծություններ

Իմ կյանքի խո՜ր գիշերներում,
Կարծես` դու իմ այգաբացն ես,
Ձմռան բուքին, ցո՜ւրտ օրերում,
Կարծես մի բորբ արեգակ ես:
Լույս ես դու իմ խավարի մեջ,
Կրակ` դող ու սարսուռիս մեջ,
Հույս ես անհույս օրերիս մեջ,
Զով` իմ տենդի, ջերմության մեջ:
Իմ երա՜զն ես, երազա՜նքն ես,
Դու իմ սրտի ամեն զարկն ես,
Իմ արյո՜ւնն ես, իմ ավյո՜ւնն ես,
Իմ թախիծն ու իմ ժպիտն ես:
Դու իմ կյանքի վա՜ռ կրակն ես,
Իմ երգերին շունչ տվողն ես,
Իմ հրա՜շքն ես, իմ կտավն ես,
Ամեն օրվա իմ մասնիկն ես;
Դու իմ օ՜դն ես, թթվածի՜նն ես,
Իմ ծարավը կտրող ջո՜ւրն ես...


Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ արյունից,
Որ սնուցում էր բջիջ առ բջիջ
Երկուսիս միջև տաքուկ մեծացած
Այն ջերմությունը, որն ուժ առնելով
Մեր կրակներից այնպես զորացավ,
Որ դարձավ հսկա սիրահարություն,
Բայց սեր չդարձավ,
Որ հիմնավորեր մի մեծ գոյություն,
Այլ մնաց որպես հպանցիկ հրդեհ
Ու կամաց-կամաց մեզնից աննկատ
Երբ ներսից այրվեց,
Մոխրակույտ դարձավ,
Բերեց երկուսիս սիրո վթարի
Ծանր մի տարի…Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ հավատից,
Որ թավալվում է դեռ մոխրակոլոլ
Հիասթափությամբ,
Ու նրա ամեն-ամեն մի բջիջ
Որպես անցյալի սպառված երազ
Դատարկ աչքի պես նայում է վրաս,
Ցավերով հիշում ինչպես մեր միջև
Տաքացավ այդ օձ ջերմությունը պաղ,
Ու փոխանակ սեր՝ լափող հուր դարձավ,
Ամենուր սփռեց մոխիր ու անթեղ,
Որ հետո այսպես գար ու անհոգի 
Վերածվեր սիրո սառնամանիքի
Ու ցրտահարեր երկուսիս մեկտեղ…

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր. —
Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր

 

Սողում են դանդաղ օրերը անծիր,
Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.—
Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր,
Անխոս ամոքիր ցաված իմ հոգին

 

Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր,
Մի ցուրտ, հոգեմաշ հուսահատություն
Կորցըրած հավետ և՛ երազ, և՛ հուր,
Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում

 

Դժկամ նայում են ժայռերը խոժոռ.
Տխուր խաղում են ալիքները ժիր.
Փայփայիր սիրտըս հավետ մենավոր,
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր...

 

Մի՛ նայիր աչքերիս մեջ.
Դու այնտեղ ցավ ու վիշտ կտեսնես:
Մի՛ թափանցիր հոգուս մեջ.
Դու այնտեղ խելագարի կհանդիպես:
Երբեք ու երբևէ մի՛ զննիր հոգիս`
Այնտեղ դատարկ է նորից...
Չկա այնտեղ սեր,սիրո նշույլ,
Կամ թե հույսի մի դուռ:
Ես խենթ եմ,
Իսկ դու` խենթի գերին:
Ես կարոտ եմ քո աչքերին,
Իսկ դու կարոտ իմ ձայնին:
Մի՛ նայիր աչքերիս մեջ,
Դու այնտեղ ցասում ու սեր կտեսնես,
Մի՛ թափանցիր հոգուս մեջ,
Դու այնտեղ սիրահարվածի կհանդիպես,
Երբեք ու երբևէ մի զննիր հոգիս, 
Թե չէ գերի կընկնես նորից.
Գերի, որ երբեք չի ազատվի,
Գերի, որ ազատության լույս չի տեսնի,
Գերի, որ դաժան պատմությանը կենթարկվի,
Գերի, որին իմ սերը կփաղաքշի:


Սիրո համար չկա հասակ,
Ո՛չ էլ արգելք, խոչընդոտ,
Սերը սրտի անմար կրակ՝
Թեկուզ լինի հիվանդոտ...
Սերը աստծո տված պարգև,
Բո՛ց է անմար սրտիդ մեջ,
Թե նա հանգավ, չկա այլև
Ո՛չ ջերմություն, ո՛չ արև...
Սիրուց ոչ ոք չի՛ հագեցել,
Ո՛չ էլ ծարավ են մարել,
Սերը կյանքի արմատն է խոր
Որից ցողուն է ծնվել..
Սիրո համար կշեռք չկա,

Նժար չկա սիրո համար,
Թե նժար էլ լինի անգամ
Նժարների ցուցիչ չկա:
Սիրո համար ձմեռ չկա,
Ու ցուրտ չկա սիրո կամար,
Թե ձմեռ էլ լինի անգամ
Սիրո ցրտից մրսող չկա:
Սիրո համար կանչող չկա,
Փախչող չկա սիրո համար,
Թե փախչող էլ լինի անգամ
Ավաղ, նրան ճամփող չկա:

Իմ կյանքի խո՜ր գիշերներում,
Կարծես` դու իմ այգաբացն ես,
Ձմռան բուքին, ցո՜ւրտ օրերում,
Կարծես մի բորբ արեգակ ես:
Լույս ես դու իմ խավարի մեջ,
Կրակ` դող ու սարսուռիս մեջ,
Հույս ես անհույս օրերիս մեջ,
Զով` իմ տենդի, ջերմության մեջ:
Իմ երա՜զն ես, երազա՜նքն ես,
Դու իմ սրտի ամեն զարկն ես,
Իմ արյո՜ւնն ես, իմ ավյո՜ւնն ես,
Իմ թախիծն ու իմ ժպիտն ես:
Դու իմ կյանքի վա՜ռ կրակն ես,
Իմ երգերին շունչ տվողն ես,
Իմ հրա՜շքն ես, իմ կտավն ես,
Ամեն օրվա իմ մասնիկն ես;
Դու իմ օ՜դն ես, թթվածի՜նն ես,
Իմ ծարավը կտրող ջո՜ւրն ես...
Ես սիրում եմ թաղվել գրկում իմ հուշերի…
Հուշեր, որոնք լուռ ծամում են անունը քո:
Ես ուզում եմ անվերջ նայել այն նկարին,
Որի խորքում սիրո բույրն է դեռ սավառնում…

Ես ատում եմ հենց այսօրվա լուսաբացը,
Որովհետև իմ արևը մայր է մտել…
Ես զղջում եմ, որ արև եմ քեզ համարել,
Քանզի հիմա խարխափում եմ խավարի մեջ…

Իմ աստղային մենաշխարհում ոչ ոք չկա,
Միայն վերջին ոտնահետքդ՝ գամված սրտիս,
Ես շոյում եմ, գուրգուրում եմ այն ակամա,
Բայց խամրում է ոտնահետքդ իմ շոյանքից…

Քո լուսնաձև լռությունն է մեղմ ալիքվում,
Այն զարկում է իմ ավազոտ հոգուն, սրտին…
Եվ ճայ դարձած աչքերս թաց ցած են իջնում,
Փորձում դիպչել ալիքներիդ քնքուշ սահքին
Փորձում եմ լինել անսասան ու քաջ,

Երևալ զվարթ,անցավ ու անհոգ,

Ժպտալ ամենքին`արժան,անարժան.

Խաղաղեցնել փոթորկված անձանց:

Բայց հոգուս խորքում ուզում եմ լինել

Մանուկ,արժանի գորովի անսպառ,

Ուզում եմ հոգիս` փոթորկված ու խենթ,

Հանկարծ խաղաղվի,զվարթուն դառնա:

Ուզում եմ ինձ ել հեքիաթներ ասվեն,

Ու երազանքների անուրջներ տրվեն,

Կուզեմ երկնքից աստղեր բերվեն.

Թեկուզ խոսքերով`ոտքիս տակ փռվեն...


Երբ տենչանքներս բոլոր ինձ լքեն
Երբ երազներս բոլոր փշրվեն
Երբ քո փոխարեն քամին ինձ հպվի
Հաստատ իմացիր Էլ ինձ չես գտնի:
Երբ փոթորիկը ինձ հեռու քշի
Երբ ինքը սերը էլ ինձ չգտնի
Դու ինձ մոռացիր ու էլ մի փնտրիր;
Երբ արցունքներս նույնիսկ չսփոփեն
Երբ թաց աչքերդ իմ հետքը փնտրեն
Հիշողություններդ դուռդ բաբախեն
Եվ շուրջդ ամեն ինչ ինձ հիշեցնի,
Համոզված եղիր որ ինձ չես գտնի:
Գուցե դու զղջաս, բայց ուշ կլինի
Անձրևը հետքս սրբած կլինի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Класс!

Կատեգորիա: Ստատուսներ | Դիտումներ: 24545 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 4.3/62
Ավելացնել մեկնաբանություն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3. LILIT (07.04.2014, 22:33)
ARI CHTOXNENQ VOR HANKAR&

KOR&ANVI SER@ MER MIJEV &NVA&

HAVATA HETO MEZANIC BACI

MER SIRO HAMAR VOCH VOQ CHI LACI....!!!
2. Sofya (23.05.2013, 18:30)
es qez sirum em
1. Davo (19.04.2013, 21:56)
sirumem qez ay xar@ 7
Добавление комментария
Имя *:
Email:
Код *: